News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Մասիս Մայիլյանը պատգամավորներին ներկայացրել է հանրապետության Նախագահի ծրագրով նախանշված Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, ընդգծելով, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունը այսուհետ եւս ձեռնարկելու է հետեւողական քայլեր՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչման գործընթացում առաջընթացի արձանագրմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում համակարգված գործունեության անհրաժեշտությունը։ Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման կարեւորությունը։

Արտաքին գործերի նախարարը պատասխանել է նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին առնչվող մի շարք հարցերի։

Այնուհետեւ տեղի է ունեցել Արցախի դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հանդիպումը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ