News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Չինաստանի որոշումը՝ հատուկ դեսպան ուղարկել Հյուսիսային Կորեա։ «Չինաստանը ուղարկում է դեսպան ու պատվիրակություն Հյուսիսային Կորեա,սա մեծ քայլ է, տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- գրել է Թրամփը իր Twitter-ում։

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նախագահ Սի Ցզինպինի հատուկ դեսպանը, Սոն Տաոն , Փհենյան է ուղեւորվելու այս շաբաթ, որպեսզի պաշտոնյաներին տեղեկացնի Չինաստանի Կոմկուսի համագումարի մասին, որը կայացել է անցած ամիս, նաեւ այլ հարցերի մասին, որոնք «փոխադարձ հետաքրքրություն» են ներկայացնում։

ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը չի ճշգրտել, արդյոք քննարկվելու է միջուկային խնդիրը՝ նշելով, որ Չինաստանը «հանձնառու է թերակղզու ապամիջուկայնացմանը, խաղաղության ու կայունության պաշտպանությանը ու երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով խնդրի լուծմանը»։

«Չինաստանն ու ԿԺԴՀ-ն մտերիմ հարեւաններ են»,- ասել է նա ։ «Բարեկամական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջ եւ ծառայում է երկու երկրների ընդհանուր շահերին ու նպաստում տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը»,-հավելել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ