News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում քննարկվում էր «Պարտադիր զինծառայությունից խուսափողներին քրեական հետապնդումից ազատելու եւ նրանց հայրենիք վերադառնալու մասին» օրինագիծը: Այս օրենքով ծառայությունից խուսափած անձինք 27 տարին լրանալուց հետո կարող են վերադառնալ հայրենիք եւ վճարել սահմանված վճարը, որը կրկնապատկվել է: Նախկին 1միլիոնի 800 հազարի փոխարեն վճարելու են 3 միլիոն 600 հազար դրամ: Օրենքը գործելու է մինչեւ 2019 թվականը: Ընդդիմությունը գումարի չափին դեմ էր, իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ առաջարկեց սիմվոլիկ չափով գումար սահմանել: Նախագծի հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, թե սա հնարավարություն է, որ հետախուզման մեջ գտնվող անձինք կարող են վերադառնալ հայրենիք:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագծում պետք է լրացնել նաեւ 35 տարեկան անձանց հարցը, որոնք ցանկանում են վերադառնալ, սակայն գումար չունեն, ժամկետային զինծառայող էլ չեն կարող դառնալ:

Սարգսյանը մտադիր է առաջարկ ներկայացնել պաշտպանության նախարարություն, որով կլուծվի գումար չունեցող խմբի հարցը: Հստակ լուծում չունի այս պահին, սակայն այլընտրանք պետք է լինի. «Ես կարծում եմ,որ նախագծում այս մասը լրամշակման կարիք ունի, ես պատարստվում եմ նախագիծ ներկայացնել պաշտպանությաննախարարություն: Մարդիկ, որ արդեն 35 տարեկան են եկել են, գումար չունեն այդքան, ինչ եք կարծում, ինչ անենք էս մարդկանց հետ: Մի գուցե էս մարդկանց համար էլ այլընտրանքային ծառայություն մշակենք: 35 տարեկան է, եկել է Հայաստան ինչի՞ դատի տանք, տանեն ինչ-որ մի տեղ ծառայություն իրականացնեն, ես դեմ եմ, որ էս մարդկանց դատեն»,-ասաց պատգամավորը:

Տպել
Ամենաշատ