News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Հայաստանի կառավարությանը պարտավորեցնելով հայցվորին 12 հազար եվրո վճարել:

Եվրոպական դատարանը որոշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում (կյանքի իրավունք), քանի որ չի կատարվել հայցվորի դստեր մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն:

Մեղադրանքի համաձայն՝ Ալբերտ Մովսիսյանի դուստր Կ. Մ.-ն (1985 թվականի ծնված) հղիության առաջին ամսում է եղել, երբ սեպտեմբերի 7-ին գիտակցությունը կորցրել է: Շտապ օգնությունը ժամանել է կանչից միայն 40-45 րոպե հետո: Բժիշկը կատարել է ռեալանիումի եւ մագնեզիումի ներարկում եւ երիտասարդ կնոջը հիվանդանոց է տեղափոխել: Հայցում նշված է, որ բուժանձնակազմից ոչ մեկը ազգականներին չի օգնել մեքենայում կնոջ մոտ լինել, ավելին՝ բժիշկը նստել է վարորդի, այլ ոչ հիվանդի կողքին: Սեպտեմբերին 14-ին Կ. Մ.-ն գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Մահացածի ազգականները պնդել են, որ նա բժշկի պատճառով է մահացել, որը դեղերի ներարկում է կատարել, որոնք հղի կնոջը հակացուցված էին:

2008 թվականին Ալբերտ Մովսիսյանը հայց է ներկայացրել, որը մերժվել է: Իրավապահները հրաժարվել են քրեական գործ հարուցել հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: Այնուհետեւ ազգականները դիմել Վերաքննիչ դատարան, որը նույնպես բողոքը մերժել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ