News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի ուշաթափ լինելու հետեւանքով վնասվածքներ ստանալու ՔԿՀ հայտարարությունը չի համապասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Տիգրան Հայրապետյանի խոսքով, դեպքից 1 ժամ անց դիտորդական խումբ է գնացել «Նուբարաշեն» ՔԿՀ, որ հանդիպի Գեւորգ Սաֆարյանի հետ, բայց նրանց թույլ չեն տվել։ «Աշոտ Պետրոսյանը, գտնվելով 5 խուց հեռու, լսել է ձայները, թե ինչպես են ծեծել Գեւորգ Սաֆարյանին, դա ինքնին փաստում է, որ ուշաթափության հայտարարությունները հերյուրանք են։ Ավելին, Գեւորգ Սաֆարյանի հարակից խցերում գտնվողներն են ինչ-որ կերպ հայտնել իրավաբաններին, որ Գեւորգին ծեծում են»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն էր տարածել, ըստ որի, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գեւորգ Սաֆարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել, ավելի ուշ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Գեւորգ Սաֆարյանն ասել է, որ քերծվածքներն ստացել է ուշագնաց լինելու հետեւանքով:

Տպել
Ամենաշատ