News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադայի Վանկուվերում քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։

Համաժողովի հիմնական թեմաները նվիրված էին ՄԱԿ խաղաղարար առաքելությունների արդյունավետության բարձրացմանը։ Բանախոսների կարծիքով՝ ՄԱԿ անդամ պետությունները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ։ Համընդհանուր համոզմունքով՝ Միավորված ազգերի կազմակերպության դրոշի ներքո իրականացվող խաղաղարար առաքելություններն այս պահին եղած լավագույն գործիքներից են՝ աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները կասեցնելու, զանգվածային բռնություններն ու մարդասիրական աղետները կանխելու համար, ինչը պարտադրում է կենտրոնացնել ջանքերը՝ միասնական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։

Առանձնահատուկ ընդգծվել է խաղաղարար առաքելություններում կին զինվորականների թվի ավելացման անհրաժեշտությունը։ Առաջարկվում է այն հասցնել 15 տոկոսի։

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, ով ներկայացրել է «վանկուվերյան սկզբունքները», որոնք պետք է կանխեն երեխաների ստիպողական մասնակցությունը մարտական գործողություններին։

Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ աշխարհահռչակ դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին, ում ելույթը նվիրված է եղել ողջ աշխարհում սեռական բռնությունների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությանը։

Հայաստանը բացառիկ երկրներից է, որ առավելագույն ջանք է ներդնում խաղաղարար առաքելություններում։ Մեր երկիրը պատրաստ է շարունակել մասնակցությունն այդ ծրագրերին՝ խորապես գիտակցելով դրանց կարեւորությունը։

«Լիբանանում «Յունիֆիլ», Մալիում «Մինուսմա», ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղության եւ կայունության պահպանման առաքելություններին ուժեր տրամադրելուն զուգահեռ, Հայաստանը ստեղծում է ազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն` հետագայում այն որպես միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն հավաստագրելու նպատակով, ինչպես նաեւ պատրաստում է երկու նոր կարողություններ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ընդգրկելու համար», համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ավելացրել, որ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի ստանձնած երկու հանձնառությունները՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալը եւ ինքնաշեն պայթուցիկ միջոցների հայտնաբերման կարողությամբ ինժեներական ստորաբաժանումը, արդեն գրանցվել են ՄԱԿ-ի խաղաղապահության կարողությունների պատրաստության համակարգում եւ ստացել 1-ին մակարդակի կարգավիճակ:

ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին մասնակցելուց հետո հայկական պատվիրակությունն այցելել է «Հայ» կենտրոն, որտեղ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանը։ Կանադահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով Վիգեն Սարգսյանը անդրադարձել է հայկական զինված ուժերի արդիականացման աշխատանքներին։ Մասնավորապես՝ ներկայացվել են քայլերը, որոնք կատարվում են բանակի մարտունակության բարձրացման, նոր սպառազինության ձեռքբերման, մարտական հերթապահությունն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկաներին պատմել է ռազմաբժշկական եւ ռազմակրթական ուղղություններով սկիզբ առած խորքային բարեփոխումների մասին։ Ելույթի ավարտին պաշտպանության նախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։

Ուշ երեկոյան հայկական պատվիրակությունը Վանկուվերից մեկնել է Մոնրեալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ