News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված եւս երկու քրեական գործ:

Այսպես, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Հ. Գրիգորյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: Նշված որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում կազմվել է հետախուզական գործ:

Նույն քաղաքացու վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող մեկ այլ քրեական գործով 15.12.2011թ.-ին որոշում է կայացվել  Հ. Գրիգորյանի  նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, իսկ որոշումը ուղարկվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.07.2014թ.-ի որոշմամբ հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները հատուցելու հիմքով քրեական գործով վարույթը կարճվել է: Նշված որոշման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից մեղադրյալի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է, մինչդեռ վերջինս, ինչպես արդեն նշվել է, հետախուզվող է հանդիսացել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության  քննիչի վարույթում գտնվող քրեական գործով: Արդյունքում, նշված  քրեական գործով Հ. Գրիգորյանի նկատմամբ փաստացի հետախուզում չի իրականացվել:

Մյուս քրեական գործի նյութերով պարզվել է, որ 07.04.2009թ.-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործով մեղադրյալ Խ. Հայրաբիդյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: Հետախուզում հայտարարելու որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում կազմվել է հետախուզական գործ:

2015թ.-ի ընթացքում ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից վարույթն իրականացնող մարմնից` ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնից բազմիցս պահանջվել է ներկայացնել մեղադրյալի վերաբերյալ պարսկերեն լեզվով փաստաթղթեր, նկատի ունենալով, որ պարզվել է հետախուզվողի գտնվելու վայրը: Սակայն համապատասխան պաշտոնատար անձանց  կողմից նշված փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել, որի պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել հետախուզվողի տեղափոխումը ՀՀ, եւ վերջինիս  հանձնելու վերաբերյալ գործը ԻԻՀ-ում փակվել է:

Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերը քննչական ենթակայության կարգով ընդունվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ