Ոստիկանությունը բացահայտել է շուրջ 375 հազար դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ իրականացնելու դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից: Արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ իրականացնելու կասկածանքով բերման են ենթարկել վաղարշապատցի 47-ամյա Խաչիկ Աշխարյանին:Նա 5 ամիս առանց համապատասխան լիցենզիայի կատարել է արտարժույթի փոխանակման գործարքներ: