News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի եւ Ղազախստանի միջեւ լարվածությունը աճում է: Չնայած նրան, որ Ղրղզստանի հեռացող նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը կոպտության համար ներողություն է խնդրել Ղազախստանի իր գործընկերոջից, այնուամենայնիվ, պաշտոնը թողնելուց հետո նա Ղազախստանի հետ նախկինում կնքված վեց արձանագրությունների եւ պայմանագրերի չեղյալ հայտարարման մասին օրենք է ստորագրել: Նրանց թվում են երկու պետությունների ղեկավարների՝ անցյալ տարի Ռուսաստանի Դաշնությունում կայացած հանդիպումների ժամանակ ստորագրած երկու արձանագրությունները:


Չեղարկված պայմանագրերի թվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական  համագործակցության զարգացման մասին համաձայանգիրը եւ Ղազախստանի կողմից տեխնիկական օգնության տրամադրման մասին արձանագրությունը, որի նպատակն է Ղրղզստանին ԵՏՄ-ին միացնելը: Խոսքը  Բիշքեկին 100 մլն դոլար հատկացնելու մասին է:


 Աթամբաեւի կողմից համաձայնագրերի չեղյալ հայտարարման մասին օրենքը ստորագրվել է հանրապետության նոր նախագահի երդման արարողությունից մեկ շաբաթ առաջ: Նոր նախագահը նախկին վարչապետ Սորոնբայ Ժեենբեկովն է, ով հաղթեց հանրապետությունում հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրություններում: Հենց  Ղրղզստանում անցկացված ընտրություններն էին, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա ազդեցին:


Սեպտեմբերի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահության թեկնածուներից մեկի` Օմուրբեկ Բաբանովի հետ, որից հետո Բիշքեկը բողոքի նոտա է հղել՝ դա ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձ համարելով:
Բիշքեկը մեկ այլ պետության ղեկավարի հետ նախագահի թեկնածուներից մեկի հանդիպումը համարել է երկրի ներքին գործերին անմիջական միջամտություն եւ «Ղրղզստանի ժողովրդի ընտրության վրա ազդելու փորձ»: Ի պատասխան Նազարբաեւն ասել է, որ պարբերաբար հանդիպում է այլ երկրների պաշտոնական անձանց  հետ:

Ի՞նչ ակնկալել


 Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կնյազեւը կարծում է, որ «Միջին Ասիայում ներտարածաշրջանային ինտեգրում երբեք չի լինի»: «Այժմ դեռ գոյություն ունի երկու միտում` Ղազախստանի արդյունավետ մերձեցումը Ուզբեկստանի հետ, եւ ամենայն հավանականությամբ, Ղրղզստանի մերձեցումը Տաջիկստանի հետ՝ ընդհանուր սալաֆիտական հարթակում եւ Էր Ռիադի վերահսկողությամբ ... Առանձին հարց է  Ղրղզստանում Կրեմլի  քաղաքականության  ձախողումը», - ասել է նա: 

Կնյազեւը նշում է, որ «ղազախական կողմի վերահսկող ռեժիմի մեղմացմանը զուգահեռ խստացվում է ղրղզական կողմի ռեժիմը: Այնպիսի տպավորություն է, որ ղրղզական կողմը հստակ հրահանգ է ստացել հակամարտությունը երկարաձգելու համար»: 


 «Վերսիան» նշում է, որ ֆինանսական օժանդակության  վերաբերյալ տնտեսական համաձայնագրի, որ Ղրղզստանի խորհրդարանը զայրույթով չեղյալ էր համարել, ստորագրվել էր Սանկտ Պետերբուրգում անցյալ տարվա  Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպման ժամանակ: Սա նշանակում է, որ ԵՏՄ շրջանակներում որոշումներից մեկի մասին չեղյալ հայտարարված  համաձայնագիրը անմիջականորեն Կրեմլի շահերին է անդրադառնում:
Աթամբաեւը իրավիճակի սրման այլ վարկած է ներկայացնում. «Սահմանային վերահսկողության ուժեղացումը  Ղրղզստանին Ռուսաստանից հեռացնելու փորձ է»: Ըստ նրա՝ Ղազախստանի օլիգարխները փորձում են գոհացնել Միացյալ Նահանգներին ու ԵՏՄ-ն տապալելուն  ուղղված գործողություններ են իրակացնում: 
Ղազախստանցի քաղաքագետ,  «Ռիսկերի գնահատման խմբի» տնօրեն Դոսիմ Սատպաեւը կարծում է, որ երկու երկրների սահմանների իրավիճակի վատթարացումը ԵՏՄ քայքայմանը կարող է հանգեցնել:

Հասկանալի է, որ Մոսկվան ամեն դեպքում պետք է հայտնի իր կարծիքը: Կամ նա կողմերից մեկի կողքին կկանգնի, կամ միջնորդի դեր կստանձնի, ինչն էլ այժմ շատերը ակնկալում են: 

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հասկանում է, որ նմանատիպ կոնֆլիկտները կարող են այդ կազմակերպության հեռանկարի վերաբերյալ հարցեր առաջացնել:
Առեւտրային պատերազմները եւ փոխադարձ պատժամիջոցները արդեն փորձարկված գործիք են: Նման տեմպերով Ղրղզստանը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից, եթե Ղազախստանի հետ տնտեսական հակամարտությունը նույնիսկ  Մոսկվայի միջնորդությամբ չլուծվի: Կենտրոնական Ասիայում արդեն ՀԱՊԿ-ից  Ուզբեկստանի դուրս գալու նախադեպը կա եւ  ԵՏՄ-ին անդամակցելու նրա ցուցաբերած դժկամությունը»:

Ըստ «ՌԲԿ»-ի, «Ազատ մամուլի», Newsru-ի, BBC ռուսական ծառայության եւ  «Վերսիայի» նյութերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ