News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է․ Աղվերանում Սերժ Սարգսյանի` գործարարների հետ հանդիպումից մեզ մանրամասներ պատմեցին։

«Ես Գագիկին ասել եմ, որ Ծաղկաձորում նոր ճոպանուղի սարքի, նա համաձայնել է եւ, որքան տեղյակ եմ, արդեն իսկ սկսել է»,- ասել է Սերժ Սարգսյանը գործարարներին` նկատի ունենալով Ծառուկյանին, որը Ծաղկաձորում սկսել է զրոյից գերժամանակակից ճոպանուղի կառուցել:

«Ավելին՝ Գագիկը կվերանորոգի նաեւ Ծաղկաձորի ճանապարհները»,- հավելել է նախագահը:

Գործարարները սրանից նախ հասկացել են․ կուժ, քեզ ասեմ՝ կուլա, դու լսիր, այսինքն՝ դուք եւս լուրջ ծրագրեր արեք։ Ապա՝ որ «պոլնի պանիմանիյա» կա նախագահի ու Ծառուկյանի «միջեւ», եւ որ ճիշտ են լուրերը, թե հնարավոր է 18-ին «Ծառուկյան» դաշինքը մտնի կոալիցիա:

Գործարարների մի մասն էլ «հասկացել» է, որ Ծաղկաձորի հին ճոպանուղին պատմության գիրկն ուղարկելով՝ պատմության գիրկն է ուղարկվում նաեւ Ծաղկաձորը Քոչարյանի անձի հետ կապելու միֆը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ