News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը եւ ահաբեկչության դեմ պայքարը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բացարձակ համագործակցության օրինակ են դարձել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի նախկին տեղակալ Մեթյու Բրայզան:

«Մենք միանգամայն տարբեր տեսակետներ ունենք Վրաստանում հակամարտության վերաբերյալ, բայց միեւնույն ժամանակ բացարձակապես համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում»,- ասել է Բրայզան, որը 2005-2009 թվականներին է իր պաշտոնը զբաղեցրել եւ կենտրոնացած է եղել առաջին հերթին Կովկասյան տարածաշրջանում:

Նրա կարծիքով՝ հիմա էական փոփոխություններ են կատարվել 8-9 տարվա վաղեմության իրավիճակի համեմատությամբ: «ԱՄՆ-ում հետաքննություն է կատարվում այն հարցով, թե (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի նախընտրական շտաբը Ռուսաստանի հետ կապեր ունեցել է, թե՝ ոչ: Եվ հիմա Մոսկվայի հետ համագործակցության դրական պահերը սկզբունքորեն չեն դիտարկվում ինքնին որպես նպատակ: Բայց ես կարծում եմ, որ դա կանցնի»,- ասել է Բրայզան:

Անդրադառնալով ՌԴ դեմ ամերիկյան պատժամիջոցների արդյունավետությանը՝ Պետքարտուղարության նախկին ներկայացուցիչը, որն այժմ աշխատում է ֆինն-թուրքական մասնավոր ընկերությունում, նշել է, որ «եթե դրված է Ռուսաստանում քաղաքական համակարգը փոխելու խնդիրը, ապա այն աշխատող չէ»: Միաժամանակ նա պատժամիջոցների ներգործության վստահություն է  հայտնել այն դեպքում, եթե դրանք «ուղղված են միջազգային ասպարեզում Մոսկվայի վարքը փոխելուն»:  «Ես կարծում եմ, թե շատերը մտածում են, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանն իրեն նույնքան ագրեսիվ կպահի Բալթյան երկրների հանդեպ, եթե հիմա ստիպված չլինի գին վճարել: Եվ այս իմաստով պատժամիջոցները կարող են դերակատարում ունենալ, սակայն այս մասին խոսելը դեռեւս վաղ է»,- նշել է Բրայզան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ