News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դուբայում Mars Scientific City քաղաքի կառուցումը, որտեղ կնմանակեն Մարսի վրա մարդկանց կյանքը, պետք է ավարտվի 2,5 տարի հետո: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Մոհամմեդ Նասեր ալ Ահբաբին, հայտնում է Khaleej Times-ը:

Նա հստակեցրել է, որ շինարարության վայրը եւ նախագծի բյուջեն արդեն որոշվել են: Նախատեսվում է շինարարության ժամանակ ինովացիոն տեխնոլոգիաներ օգտագործել:

Mars Scientific City նախագիծը ներկայացրել է Դուբայի ժառանգորդ արքայազն, ԱՄԷ-ի վարչապետ Մուհամմեդ բին Ռաշիդը սեպտեմբերի վերջին տեղի ունեցած կառավարության նիստում:

Այն պետք է զբաղեցնի 1,9 մլն քառ. ֆուտ (ավելի քան 176,5 հազար քառ.մետր) տարածք: ԱՄԷ-ի իշխանությունները Mars Scientific City-ի իրականացման համար պատրաստվում են ծախսել 136,1 մլն դոլարից ավելի:

Նախագծի համաձայն՝ «մարսյան քաղաքը» անապատում տեղադրված գմբեթներ է լինելու, որոնց մեջ «մարսյան մթնոլորտում» բույսերի աճեցման փորձեր կիրականացվեն: Ըստ որում, ինչպես ենթադրում են մշակողները, քաղաքը պետք իրեն «ամբողջությամբ» ապահովի ջրով, էներգիայով եւ սննդամթերքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ