News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Շատ տխուր է, որ ունեմ գործընկերներ, որոնք բժշկի գործունեությունը համեմատում են պատշարի հետ: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 17-ին, ԱԺ-ում Քրեական օրենսգրքով բժիշկների նկատմամբ բռնություն կատարողների պատիժը խստացնելու նախագծի շուրջ քննարկումների ժամանակ նշել է ԱԺ նախագահ, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը:

«Շատ տխուր է, որ ունեմ գործընկերներ, որոնք բժշկի գործունեությունը համեմատում են պատշարի հետ այն պարագայում, որ բժշկի մոտ մարդիկ գնալիս միշտ էլ դժվար եւ հոգեբանական ծանր վիճակում են լինում, եւ հասկանալի է, որ կարող են  շատ անգամ չափից դուրս գալ, բայց չի նշանակում, որ բուժաշխատողին կարելի է ծեծի ենթարկել միայն այն պատճառով, որ այս կամ այն հաստատության շտապօգնության մեքենան զբաղված է եղել մեկ այլ կանչով։ Երբ բժշկին ծեծել են ու մահացել է բժիշկը, դրանից հետո ո՞վ է զբաղվել այդ հիվանդով, որի համար կանչ են տվել։ Մոռացե՞լ եք Գյումրիի դեպքը, երբ որ բժշկին ծեծի ենթարկեցին, երբ կանչը 5 րոպեով ուշացել էր, արդյոք բժի՞շկն էր մեղավոր, եթե մեղավոր էր օրենքը կարգավորում է»,-ասաց նա:

Բաբլոյանի խոսքով, երբ առանձնացնում ենք այս կամ այն մասնագիտությունները, մենք նրանց ոչ թե տալիս ենք արտոնություններ, որ բուժաշխատողը արտոնյալ լինի, այլ որովհետեւ նրանք աշխատում են ծանր պայմաններում. «Ինչպես կարող ենք մենք բժշկին համեմատել պատշարի ու տիեզերագնացի հետ։  Զարմանում եմ, որ կան նման մոտեցումներ մեր երկրում»,- իր ելույթում նշել է Արա Բաբլոյանը։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատժի խստացմանը:

Օրենքի նախագծով սահմանվում է բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով:

Այս նախագիծը հեղինակել են ՀՀԿ–ական պատգամավորներ Կարեն Ավագյանը եւ Հրայր Թովմասյանը։ ՀՀԿ–ականները փորձում են հիմնավորել, որ բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը ստիպում են, որ Քրեական օրենսգրքում պատիժն ավելի խստացվի, իսկ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների պատգամավորները հակադարձում են, թե նույն տրամաբանությամբ պետք է բոլոր մասնագիտությունների գծով պատիժն առանձնակի խստացնել, այնինչ Քրեական օրենսգրքով արդեն իսկ նախատեսված է բռնություն գործադրող անձանց նկատմամբ պատիժ։

Տպել
Ամենաշատ