Երեւանում, նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են «կրծքավանդակի կտրած- ծակած վերքեր» ախտորոմամբ տեղափոխվել 3 քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են 25-ամյա Գրիգոր Վ.-ն, 30-ամյա Արթուր Ս.-ն եւ 30-ամյա Ռոբերտ Մ.-ն:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին տեղեկացրել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: