Հայ ժողովրդին բաժին հասած ողբերգության մասին անհրաժեշտ է խոսել, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի: Այս մասին Բրազիլիայի ԱԳ նախարար Նունյես Ֆերեյրան հայտարարեց Երեւանում նոյեմբերի 17-ին կայացած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Երեւան կատարած իր առաջին այցի շրջանակներում Բրազիլիայի արտգործնախարարը նոյեմբերի 17-ի առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
«Ես, անկասկած, գիտեմ հայ ժողովրդին բաժին հասած ողբերգության մասին: Մեծ հուզմունքով եմ այցելել Երեւանի՝ սարսափելի իրադարձությունների զոհերի հուշահամալիր: Հարցը միայն Հայաստանին չի վերաբերում, այլ ողջ մարդկությանը, մարդու իրավունքներին: Այդ մասին պետք է խոսել, քննարկել, որպեսզի նման բան չկրկնվի: Որպեսզի անհանդուրժողականությունն ու մարդատյացությունը տեղ չունենան: Դուք կարող եք վստահ լինել այդ հարցում հայ ժաղովրդի հետ իմ հավատարմության մեջ»,- ընդգծել է նախարարը: