News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, Գյումրիում «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am_ին հայտնում են, որ ողջունով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում. Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման եւ արտահանման մեծ ներուժ ունի: Միաժամանակ, Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականի մեջ առանցքային կարեւորություն ունի մարզային եւ համայնքային զարգացումը: «Այս երկուսի համադրումը ցանկալի արդյունք կարող է ապահովել: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել եւ զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական եւ գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում է մտքի եւ տաղանդի կոմերցիալիզացիա եւ այն վերածում գործող հաջողակ բիզնեսների», - ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մոտ երեք տարվա գործունեության արդյունքում Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է մոտ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ: Կենտրոնում գործում է 25 տեղական եւ արտասահմանյան կազմակերպություն: Դրանցից շատերը իրենց լուծումներն արտահանում են Հայաստանից դուրս: Վարչապետի համոզմամբ, այս ամենից շահում է մեր քաղաքացին, քաղաքն ու մարզը, եւ գործընթացը դրական է ազդում մեր երկրի տնտեսության զարգացման վրա:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումն անմիջական կապ ունի ստրատեգիական նշանակություն ունեցող Թվային օրակարգի հետ, որը ձեւակերպելու եւ իրականացնելու համար «Թվային Հայաստան» հինադրամը եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն աշխատում են միասին: «Առանց թվային օրակարգի իրականացման անհնար է մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու առաջխաղացումը: Այն հնարավորություն է տալու ապահովել մեր երկրի մրցունակությունը, բարձրացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը եւ թափանցիկության մակարդակը, բարելավել բիզնես միջավայրը: Թվային օրակարգի զարգացման եւ իրականացման մեջ մեծ դեր կարող են խաղալ մեր տեխնոլոգիական կենտրոնները: Պետությունը չափազանց շահագրգռված է, ողջունում եւ քաջալերում է մեր տեխնոկենտրոնների մասնակցությունն այս գործընթացին», - շեշտել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս ականատես ենք լինում ժամանակակից գիտելիքահեն կենտրոնների ստեղծմանը եւ տարածմանը մեր երկրում: Վարչապետն ուրախալի է համարել, որ այս կենտրոնները չեն ստեղծվում միայն Երեւանում: «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, «Թումո» կենտրոնները, «Սմարթ կենտրոնի» հիմնադրումը Լոռիում հիանալի օրինակներ են, որոնք թույլ են տալիս հավատալ, որ մենք ի վիճակի ենք բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը հասցնել մեր երկրի հեռավոր շրջաններ եւ մատչելի դարձնել մեր քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ինչքան հեռու են նրանք ապրում մայրաքաղաքից: Մենք հետամուտ ենք լինելու, որ այս գործընթացը շարունակվի ավելի մեծ թափով, եւ պատրաստ ենք աջակցելու ցանկացած լավ, տրամաբանական նախաձեռնության», - ասել է վարչապետը:

Դիմելով համաժողովի մասնակից երիտասարդներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նրանք մեր երկրի ամենամեծ ներուժն են: «Մենք լավ հնարավորություն ունենք ձեզ հետ, որպեսզի յուրաքանչյուրս իր քաղաքում, մարզում՝ սեփական մասնակցությունը բերի այն փոփոխություններին, որոնք նախաձեռնել ենք: Մենք շատ ենք խոսում թվային օրակարգի մասին, քանի որ դա չափազանց արդիական է՝ ուղղակի օրվա հրամայական: Երբ կարողանանք բնութագրել մեր կառավարման սուբյեկտները, թվայնացնենք այն, այդ ժամանակ էլ ֆիքսվելու են մեր թերությունները, առավելությունները, շարժիչ ուժը», - ընդգծել է վարչապետը՝ համաժողովին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Համաժողովը կազմակերպել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Հայ օգնության ֆոնդի եւ Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության հետ համագործակցաբար: Երկօրյա համաժողովին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերից 150 երիտասարդ, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման եւ նորարար ոլորտներով։ Համաժողովի նպատակն է Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացման միջոցով Հայաստանում խթանել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծամասշտաբ ապակենտրոնացումը Երեւանից մարզեր, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստումը, մարզերում աշխատանքային շուկայի զարգացումն ու ընդլայնումը` միջազգային եւ տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձեւավորմամբ, ինչպես նաեւ էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները` շահագրգռելով հասարակական բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մշակույթի եւ մտածելակերպի ձեւավորումը թվային Հայաստանի եւ էլեկտրոնային հասարակության գաղափարների իրականացմանն ընդառաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ