News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը մշտապես հանդես է եկել ինտենսիվ բանակցությունների օգտին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նոյեմբերի 17-ին իր բրազիլացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ բանակցություններն այլընտրանք չունեն՝ հավելելով, որ այս տեսակետից հայկական կողմը կարեւորում է միջնորդների ջանքերը՝ ուղղված բացառապես խաղաղ կարգավորմանը: Համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ քննարկվել են Ժնեւի, Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի գագաթնաժղովների արդյունքները, ձեռք բերված համաձայնությունների կատարման հնարավորությունները: Ձեռք է բերվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման համաձայնություն Վիեննայում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, հնարավոր է հանդիպումը տեղի ունենա դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին, առայժմ ճշգրիտ օր չի որոշվել

Ինչ վերաբերում է բանակցությունների բովանդակալիության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին, ապա նախարարը հիշեցրեց, որ համանախագահ երկրները կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական մաքսիմալիստական մոտեցումներից: Նրանք կոչ են հանում հաստատել հակամարտությունը խաղաղ լուծելու պարտավորությունը: Արդյոք Ադրբեջանը սա  անո՞ւմ է: Նրանք կոչ են անում միջազգային իրավունքի 3 սկզբունքի հետեւել: Արդյոք Ադրբեջանը սա  անո՞ւմ է: Կոչ են անում անշեղորեն հետեւել հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրին: Հարգել նախկինում ձեռք բերված համաձայնությունները: Արդյոք Ադրբեջանը սա  անո՞ւմ է: Միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասին արդեն շատ տարիներ է խոսվում: Արդյոք Ադրբեջանը համաձայնվո՞ւմ է: Համանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մանդատը: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ եթե անգամ թիվը պաշտոնապես մեծանա, դիտարկում կատարելու հնարավորությունները սահմանափակվեն:

ԱԳ նախարարը նաեւ հիշեցրեց, որ հիմնական սկզբունքների բազմամյա քննարկումներից հետո (Կազանի գագաթնաժողովում) Ադրբեջանը հայտարարեց, որ դա պետք չէ անել: «Այս պատճառով հայտարարությունները եւ գառան մորթիով ներկայանալու փորձերը հաջողություն չեն ապահովի»,- նշեց Նալբանդյանը՝ հիշեցնելով գայլի մասին հայկական ասացվածքը, որի գլխին խաղաղության քարոզ են կարդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ