News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սվոպների եւ դերիվատիվների միջազգային ասոցիացիան (ISDA) ճանաչել է Վենեսուելայի կառավարության դեֆոլտը՝ ըստ պետական պարտքի եւ արժեքղթերի, որոնք թողարկել է երկրի պետական նավթային PDVSA ընկերությունը: Որոշումը  միաձայն է ընդունվել ասոցիացիայի հատուկ կոմիտեի անամների կողմից, որի մեջ են մտնում 15 խոշոր ֆինանսական ընկերություններ՝ ներառյալ JPMorgan-ը, Goldman Sachs-ը եւ ամերիկյան Elliott Management ներդրումային հիմնադրամը, փոխանցում է DW-ն: 

Սա նշանակում է, որ վարկային դեֆոլտային սվոպներ ունեցողները կարող են ստանալ իրենց հասանելիք փոխհատուցման ապահովագրական գումարներ: Կոմիտեն կհավաքվի երկուշաբթի՝ նոյեմբերի 20-ին, որ որոշի վճարման պայմանները:

Մի քանի օր ավելի վաղ Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը արդեն հայտարարել էր Վենեսուելայի մասնակի դեֆորլտի մասին: Վերլուծաբանների գնահատմամբ՝ երկրի ընդհանուր պետական պարտքը, այդ թվում՝ PDVSA-ի պարտքը, կազմում է 150 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ