News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 17-ին, մեղադրող կողմը հրաժարվեց ապացույց ճանաչված թվով 36 տեսանյութից:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը միջնորդեց հրապարակել տեսանյութերից միայն երկուսը, որոնցից մեկում Սեֆիլյանը խոսում է 2015թ. ապրիլի 24-ին նախատեսվող միջոցառումների մասին, իսկ երկրորդում Գեւորգ Սաֆարյանն է ելույթ ունենում Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ: Նշենք, որ նախաքննության ընթացքում ապացույց համարված 42 տեսանյութից փաստացի որպես ապացույց մեղադրողը թողեց 6-ը: Հիշեցնենք, որ 4 տեսանյութ էլ հրապարակվել էր նախորդ նիստում:

Այսօր հրապարակված տեսանյութում Ժիրայր Սեֆիլյանը մասնավորապես հայտարարում է. «Հավաքվելու ենք ապրիլի 24-ին եւ այդ օրը մեր գործն անելու ենք, հայ ժողովուրդը վերջապես իր մեջ ուժ պետք է գտնի ձերբազատվելու այս օկուպացիոն ռեժիմից: Մենք մինչեւ ամսի 24-ը ժողովուրդն այնպիսի ալիք պետք է բարձրացնի, որ այդ օրը ռեժիմն այլ տարբերակ չունենա եւ հեռանա: Բայց հանկարծ եթե բռնություն կիրառվեց, պատասխանն էլ կլինի բռնություն»,- ասուլիսի ժամանակ ասել էր Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը դատարանում հայտարարեց, որ ինքն այդ խոսքերից չի հրաժարվում, իր ելույթն այժմ էլ ակտուալ է: Հրապարակվեց նաեւ «Կամ արժանապատիվ ապագա, կամ կզոհվեմ Բաղրամյան 26-ի մատույցներում» վերտառությամբ տեսանյութը, որում Գեւորգ Սաֆարյանի ելույթն է հանրահավաքի ժամանակ: Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ այդ տեսանյութում հնչած յուրաքանչյուր մտքի հետ համակարծիք է: Նշենք, որ այս տեսանյութի հրապարակման ժամանակ Սաֆարյանը նիստերի դահլիճում չէր, նա հեռացված էր 4 ժամով:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը տեսանյութերի հետազոտումից հետո հիշեցրեց, որ դրանք եղել են 2014թ.-ի ընթացքում հրապարակային եւ եթե իրավապահները դրա մեջ ինչ-որ վտանգավորություն էին տեսնում, դեռ այդ ժամանակ պետք է զբաղվեին:

«Եթե այս մարդկանց դեմ քրեական գործ է հարուցվել այս ելույթների համար, ապա իրավապահների դեմ նույնպես քրգործ պետք է հարուցվի անգործություն ցուցաբերելու կասկածանքով: Սեֆիլյանն իր այս ելույթում նշում է, որ ամեն ինչ անելու են, որ նույնիսկ քաոս չլինի, եւ սա դրել եք մեղադրանքի հիմքում: Սա տիպիկ ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ է»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նույնպես միացավ գործընկերոջը՝ տեսանյութերի հրապարակումից շուրջ 3 տարի անց՝ այս գործը դատարան ուղարկելուց օրեր առաջ են սրանք ապացույց համարվել եւ կցվել գործին:

«Երկու տարի առգրավվել են տեսանյութերը, քննիչը դրել է բարձի տակ ու ոչինչ չի արել: Նախաքննության ավարտից առաջ արագ-արագ սրանք դրել են մեղադրանքի հիմքում եւ ուղարկել դատարան»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Պաշտպանական կողմը մեղադրողներից հետաքրքրվեց՝ ինչ հիմքով են այս տեսանյութերը դրվել մեղադրանքի հիմքում, որտեղ է կոնկրետ ապացուցվում Սեֆիլյանի կամ Սաֆարյանի մեղքն այս տեսանյութերում: Մեղադրող Պետրոս Պետրոսյանը հորդորեց սպասել դատական վիճաբանությունների փուլին, իսկ պաշտպանների հայտարարություններն էլ որակեց «դեկլարատիվ»: Մյուս մեղադրող Հակոբ Ենոքյանն էլ խորհուրդ տվեց պաշտպանական կողմին զինվել համբերությամբ եւ սպասել ապացույցների հետազոտման ավարտին:

Նշենք, որ այս ընթացքում ավարտվեց Գեւորգ Սաֆարյանի՝ նիստերից հեռացվելու ժամկետը եւ նա բերվեց դահլիճ: Սաֆարյանին ներկաները դիմավորեցին ծափահարություններով: Րոպեներ անց Սաֆարյանը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչու իր պաշտպան Տիգրան Եգորյանը չի հրավիրվել դատարան:

«Իմ պաշտպանության իրավունքն է ոտնահարվում»,- նստած դատարանին դիմեց Սաֆարյանը:

Դատավորը որոշեց նիստերի դահլիճից հեռացնել Սաֆարյանին: Նշենք, որ ամբաստանյալի համար դատարանը հանրային պաշտպան է ներգրավվել, որն այսօր նիստերի դահլիճում էր եւ որեւէ կերպ չարձագանքեց դատարանի այս որոշմանը:

Դատական նիստը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
Ամենաշատ