Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է բոլոր նորմերին համապատասխան որակյալ շինարարության իրականացումը եւ ժամանակակից ճարտարապետական լուծումների կիրառումը:
Նույն օրը Բակո Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը եւ ծանոթացել կենտրոնի աշխատանքային պայմաններին:
Նախագահը նշել է, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում՝ շեշտելով այստեղ Հայաստանի եւ սփյուռքի հետ համագործակցության անհրաժեշտությունը: