News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, այսօր՝ նոյեմբերի 17-ին,  տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Արցախի Աժ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խոսելով խորհրդարան մտած օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահն անդրադարձել է Արցախի 2018թ. պետական բյուջեի եւ դրան կից օրենսդրական նախագծերի ու ծրագրերի քննարկմանը՝ ըստ հաստատված ժամկետացանկի, եւ կազմակերպչական այլ հարցերի:

Այնուհետեւ Աշոտ Ղուլյանն ամփոփել է  նոյեմբերի 10-ին Երեւանում կայացած ՀՀ ԱԺ - Արցախի ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքները՝ կարեւորելով օրակարգում ընդգրկված հարցերի հրատապությունն ու դրանց  շուրջ միջհանձնաժողովային  աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաեւ Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների իրականացման եւ այդ ուղղությամբ առաջիկայում սպասվող քայլերի մասին:

Անդրադարձ է կատարվել նաեւ նոյեմբերի 23-ին նախատեսված «Հեռուստամարաթոն 2018»-ին եւ համազգային դրամահավաքին՝ Ազգային ժողովի մասնակցությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ