News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան, Մոսկվան ու Թեհրանը մտադիր են անցկացնել ԶՈՒ գլխավոր շտաբերի ղեկավարների եռակողմ հանդիպում՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, հայտնում է Yeni Safak-ը։

«Նոյեմբերի 22-ին մենք կհանդիպենք Սոչիում Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի հետ։ Մեր երկրները ցանկանում են շարունակել Աստանայի գործընթացը՝ սիրիական կարգավորման վերաբերյալ։ Դրանից մեկ օր առաջ կհանդիպեն ԱԳ նախարարները՝ առաջնորդների գագաթնաժողովը նախապատրաստելու համար ու նրանք այդ նույն օրը կմշակեն նաեւ գլխավոր շտաբերի ղեկավարների հանդիպման հարցը»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Սոչիում հնարավորություն կընձեռնվի քննարկել Սիրիայում վերջին իրադարձությունները։

Էրդողանը նշել է , որ իր երկիրը «ճկուն է իրեն դրսեւորում Իդլիբում դիտորդական կետերի ստեծման հարցում, բայց դրական չի վերաբերվում Աֆրինայում նման կետեր ստեղծելու հարցում՝ Իրանի հնարավոր ցանկություններին»։

Անդրադառնալով Աստանայում կամ Ժնեւում բանակցություններին «Ժողովրդավարական միություն» կուսակցությունից սիրիական քրդերի ներկայացուցիչների հնարավոր մասնակցությանը՝ Էրդողանը հայտնել է, որ «այդ դեպքում Թուրքիան բանակցությունների սեղանի շուրջ չի նստի»։ «Նման ահաբեկչական կազմակերպություններն օրինականացնելն անթույլատրելի է, ու մենք բանակցային սեղանի շուրջ չենք նստի նրանց հետ միասին։ Դա վերաբերում է եւ Աստանային, եւ Ժնեւին»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ