News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Մերգելյան» ակումբում հանդես է եկել դասախոսությամբ, որի ժամանակ ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը՝ մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտում։

«Թվային տեխնոլոգիաներ եւ ապագայի բիզնես» դասախոսության ընթացքում ընկերության ղեկավարը պատմել է այն մասին, թե ինչպես պետք է բիզնեսները հարմարվեն ժամանակակից աշխարհին եւ ինչպիսի փոփոխությունների ենթարկվեն զարգանալու համար։ Ներկաների հետ Անդրեյ Պյատախինը կիսվել է իր ղեկավարած ընկերության փորձով, ինչպես նաեւ աշխարհի առաջատար ընկերությունների՝Amazon-ի, Facebook-ի, Uber-ի եւ այլն, որոնց ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել վերջերս։

«Այսօր աշխարհը փոփոխվում է շատ արագ եւ մենք հայտնվել ենք լրիվ նոր՝ թվային իրականության մեջ։ Դա սկզբունքորեն փոխում է աշխատանքային պայմաններն ու զարգացման նախադրյալները։ Աշխատանքի կազմակերպման հին մոդելները էլ չեն աշխատում, եւ մենք էլ որպես հեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտում աշխատող ընկերություն պարտավոր ենք շարժվել թվայնացման ճանապարհով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Մերգելյան ակումբ» նախագիծը 2015 թ.-ից իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» (NTEF) բարեգործական հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է կրթել եւ աջակցել նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող երիտասարդներին՝ զինելով նրանց  բիզնես սկսելու եւ զարգացնելու համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ