News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները գործարքներ են կնքում կոռուպցիայի գործով կալանավորվածներից մի քանիսի հետ, նրանց ազատ արձակելու դիմաց  ստանալով նրանց գումարները ու ակտիվները։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով իրավիճակին քաջածանոթ աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ գործարքները նախատեսում են կանխիկ գումարներն առանձնացնել սեփականության կամ բաժնետոմսերի նման ակտիվներից, նաև ուսումնասիրել բանկային հաշիվները՝ կանխիկ գումարի գնահատման համար։ Ձերբակալված գործարարներից մեկը իր հաշվից տասնյակ միլիոն ռիալ է հանել կալանավորումից հետո։ Մեկ այլ դեպքում, նախկին բարձրաստիճան պաշտոնյան համաձայնել է փոխանցել չորս միլիարդ ռիալ արժողության բաժնետոմսերի սեփականության իրավունքը։

Սաուդյան Արաբիայի կառավարությունը այս շաբաթ ավելի վաղ հաշիվների սառեցումից անցել էր ակտիվների առգրավման մասին ցուցումների տրամադրմանը։

Հիշեցնենք, որ գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի կարգադրությամբ կալանավորվել են 11 արքայազներ ու ավելի քան 30 ազդեցիկ գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում։

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ արքայադուստր է կալանավորվել (ֆոտո)

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան հայտարարել է տասնյակ պետական նախարարությունների 207 աշխատակիցների ձերբակալման մասին
Ձերբակալվածների անունները չեն նշվում, եւ անհասկանալի է, թե երբ են կատարվել ձերբակալությունները․․․
Սաուդյան թագավորի ձերբակալված եղբայրը թագաժառանգ արքայազնին գահը հանձնելու դեմ է հանդես եկել
77-ամյա արքայազն Ահմեդը Երդմնակալության խորհրդի այն երեք անդամներից էր, որը բացահայտ իր առարկություններն է հայտնել այդ մասին թագավորին․․․
Սաուդյան արքայազն Ալվալիդ Բին Թալալը վերադարձել է բիզնես
Նա 266 մլն դոլարի ներդրում է արել Deezer երաժշտական ընկերությունում...
Սաուդյան Արաբիայի իշխանությունները շարունակում են միլիարդատերերին կալանավորված պահել
Նրանց խոշտանգում են, ծեծում եւ քնից զրկում…
Էր Ռիադի իշխանություններր հայտնել են հակակոռուպցիոն գործով ավելի քան 100 մլրդ դոլար առգրավել
Ներկայացված տարբեր ակտիվների տեսքով՝ ներառյալ անշարժ գույք, կոմերցիոն կազմակերպություններ, արժեթղթեր, դրամական միջոցներ եւ այլ ակտիվներ…
Սաուդյան Արաբիայում ազատ են արձակել կոռուպցիայի գործով բոլոր ձերբակալվածներին
Վերջինն ազատվածների թվում է Saudi Bunladin group ընկերության ղեկավար Բաքր բին Լադենը եւ նրա ընտանիքի մյուս անդամները, որոնք ձերբակալվել էին նոյեմբերին կոռուպցիայի դեմ պայքարի զանգվածային արշավի շրջանակներում․․․
Ամենաշատ