Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի ԱԳ նախարար Ալոիզիո Նունես Ֆերեյրան այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր ։
Նախարարը դափնեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, ծաղիկներ՝ Հավերժ կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Հյուրը նաեւ այցելել է Հայոց ցեղասպանության տուն- թանգարան, այնտեղ գրառում արել Հիշողության գրքում, որից հետո եղեւնի է տնկել Հիշատակի ծառուղում։