News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փեթակում» եւ «Սուրմալուում» վաճառվում են ավելի թանկ ապրանքներ, քան «Առինջ մոլ»-ում: Այս մասին հայտարարություն է տարածել «Համերաշխություն» հասարակական կազմակերպությունը՝ անդրադառնալով նախօրեին ՊԵԿ-ի տարածած հայտարարությանը, որը վերաբերում էր «Առինջ մոլ» տոնավաճառում շրջանառությանը եւ վճարած հարցերին:

«Հարեմաշխություն» ՀԿ-ի պատասխանում, մասնավորապես, նշվում է.

«Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է տոնավաճառներում առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ այդ թվում «Առինջ մոլին» վերաբերող տեղեկատվություն, որի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը.

1. Նախ՝ ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության առանցքում «Առինջ մոլն» է, եւ այն, որ այստեղ գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը 2.9 մլրդ դրամի շրջանառություն եւ ունեն 338 աշխատող. մի կառույցում՝ 0.4 աշխատող: Առնվազն հասկանալի չէ, թե ի՞նչն է ՊԵԿ-ին զարմացրել եւ ինչո՞ւ է ՊԵԿ-ը փորձում հակասություն գտնել մի տեղ, որտեղ որեւէ հակասություն իրականում չկա։ Հարկ ենք համարում փաստել, որ 748 հարկ վճարողները ոչ թե ունեն 338 աշխատող, այլ` 338 գումարած 748 աշխատող, որովհետեւ 748-ի գերակշիռ մասը անհատ ձեռնարկատերեր են, եւ հենց իրենք էլ համարվում են աշխատողներ։ Այսինքն՝ աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած թիվը չի համապատասխանում իրականությանը։

2. Երկրորդ կարեւոր փաստը, որը ՊԵԿ-ը շրջանցում է, այն է, որ «Առինջ մոլը», գործում է ամսական 12 օր` միայն շաբաթ եւ կիրակի օրերին, իսկ հայտարարության մեջ նշված մնացյալ տոնավաճառները աշխատում են ամսվա բոլոր օրերին:

3. ՊԵԿ-ը, չգիտես ինչու, մոռանում է, որ «Առինջ մոլ», «Փեթակ» եւ «Սուրմալու» առեւտրային կենտրոնները գտնվում են տարբեր գոտիներում։ «Առինջ մոլ»-ը գտնվում է Երեւան քաղաքից դուրս, իսկ մյուսները` քաղաքի կենտրոնում են, որտեղ կա մի քանի անգամ ավելի մեծ մարդկային շարժ եւ հոսունություն:

4. «Փեթակում» եւ «Սուրմալուում» վաճառվում են բավականաչափ թանկ ապրանքներ, որի արդյունքում՝ տնտեսվարողների շրջանառությունները անհամեմատ ավելի բարձր են:

5. Դա է վկայում նաեւ «Փեթակում» եւ «Սուրմալուում» վարձավճարների հարյուրավոր եւ հազարավոր դոլարների հասնող չափը, ինչը ապացուցում է դրանց շահութաբերությունը։

 6. «Առինջ մոլի» ապրանքային տեսականին՝ հիմնականում հագուստեղեն եւ կոշկեղեն, վաճառվում է բավականին մատչելի գներով։ Բացի դա` «Առինջ մոլ» այցելող հաճախորդների վճարունակությունը բավականին ցածր է` «Փեթակի» եւ «Սուրմալուի» համեմատությամբ:

7. Բացարձակ հասկանալի չէ, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը «Առինջ մոլը» համեմատում «Փեթակի» եւ «Սուրմալուի» հետ, երբ նրանց միջեւ կան էական տարբերություններ եւ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Նախ, «Առինջ մոլը», ինչպես հայտնի է, ձեւավորվել է «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառի առեւտրականների տեղափոխման արդյունքում, եւ անհրաժեշտ է գնահատել, օրինակ՝ 2013-2014թթ. որքան է եղել նրանց շրջանառությունները:

Երկրորդ՝ «Հրազդան» մարզադաշտից նրանց մեծ մասը տեղափոխվել է չափազանց փոքր շահութաբերություն ունենալու հետեւանքով, նաեւ` որովհետեւ չեն կարողացել վճարել վարձավճարները:

8. «Առինջ մոլի» առեւտրականները, որոնք տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտից, բնականաբար, դեռեւս չունեն համապատասխան հաճախորդների թվաքանակ: Ելնելով վերոնշյալից, մենք հերթական անգամ արձանագրում ենք, որ «Առինջ մոլը» պարտաճանաչորեն վճարում է իր հարկերը, ինչպես նաեւ` ցույց է տալիս համապատասխան շրջանառություն: Ուստի, շարունակում է անհասկանալի մնալ ՊԵԿ-ի կեցվածքը, հստակ թիրախավորումն ու այն անընդունելի մեթոդները՝ խուզարկություններ, վրաերթեր եւ այլն, որոնցով ՊԵԿ-ը իրականացնում է իր գործունեությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ