News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառը նպատակ ունի ծառայել ոչ միայն աշխատանք փնտրողներին, այլ նաեւ նոր, ստեղծագործ գաղափարներ ունեցող երիտասարդների համար լավ հարթակ կարող է ծառայել իրենց գաղափարների իրականացման, նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, տոնավաճառի բացման ժամանակ հայտարարեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը։

Նրա փոխանցմամբ, Հայաստանում շատ աշխատատեղեր կան, եւ դրա ապացույցն է այն, որ այսօր միայն 33 ընկերություններ ներկայացրել են շուրջ 200 թափուր աշխատատեղեր։ «Իհարկե, երկրում առկա են տնտեսական խնդիրներ, կա արտագաղթի խնդիր, սակայն եթե Հայաստանը զարգացնի տնտեսական բաղադրիչը,  աջակցի ձեռնարկատիրությանը, բարեփոխումներին, ժողովրդավարությանը, իրավիճակը կարող է փոխվել»,-հայտնեց նա։

Դեսպանի կարծիքով, Հայաստանում ստեղծված են լավ պայմաններ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար։ «Որպես լավ օրինակ կարելի է բերել ՏՏ ոլորտում գործող մի շարք ձեռնարկությունների, որոնք ամուր կապեր ունեն Սիլիկոնյան հովտում գործող ընկերությունների հետ»,-շեշտեց նա։

Խոսելով աշխատանք փնտրողների մասին, դեսպանը կարծիք հայտնեց, որ լավ աշխատանքի առաջին գրավականը կրթություն ն է՝ «բայցեւ լավ կրթություն ստանալուց հետո շրջանավարտները կարող է միանգամից չստանան այն աշխատանքը, որը երազում են, պետք է անընդհատ աշխատել, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել, արդյունքում լավ վարձատրվող աշխատանքը կգտնեն»։

Տոնավաճառի համակարգող, ԱՄՆ փոխանակման ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գեւորգյանն էլ իր հերթին ընդգծեց, որ տոնավաճառին ներկա գտնվելու հայտ են ներկայացրել շուրջ 70 ընկերություններ, որոնցից ընտրվել են առաջատար 33-ը։ «Բացի այդ, այստեղ կազմակերպվել են նաեւ դասընթացներ եւ թրեյնինգներ՝ ուսանողներին ու աշխատանք փնտրողներին հնարավորություններ տալով գործատուին ներկայանալու հմտություններ եւ ձեռնարկատիրական գիտելիքներ ձեռք բերելու»,-ավելացրեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ