News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվան հետաքրքրված է, որ Լիբանանի բոլոր խնդիրները լուծվեն երկխոսության միջոցով՝ առանց արտաքին միջամտության, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լիբանանցի գործընկերոջ՝ Ջեբրան Բասիլի հետ հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ մերձավորարեւելյան երկրի ինքնավարության ու տարածքային ամբողջականության անդավաճան աջակցությամբ:

«Մենք շահագրգռված ենք, որ Լիբանանը լինի անվտանգ ու արդյունավետորեն գործի իշխանության բոլոր ճյուղերի մասնակցությամբ: Եվ ամենագլխավորը՝ մենք կողմ ենք հանդես գալիս, որ բոլոր սուր հարցերի լուծումներն իրականան հենց իրենց՝ լիբանանցիների կողմից, առանց արտաքին միջամտության, իրավական հարթության մեջ երկխոսության ճանապարհով՝ հաշվի առնելով բոլոր առաջատար քաղաքական ուժերի եւ դավանաբանական խմբերի շահերը »,- ընդգծել է Լավրովը:

Հիշեցնենք, որ վաղը՝ նոյեմբերի 18-ին, Հարիրին ընտանիքի հետ մեկնելու է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով: Ակնկալվում է, որ դրանից հետո նա կվերադառնա Բեյրութ, որտեղ չի եղել Էր Ռիադում իր հեռանալու մասին հայտարարելու պահից ի վեր:

Սակայն ֆրանսիացի պաշտոնյաները հայտնել են, որ չգիտեն, թե Հարիրին որքան երկար կմնա Փարիզում՝ հույս հայտնելով, որ դա կօգնի թուլացնել լարվածությունը՝ ցույց տալով, որ Հարիրիին Էր Ռիադում իր կամքին հակառակ չեն պահում, ինչի մասին պնդում է Բեյրութը:

Մոտ 10 օր առաջ Հարիրին, ով նաեւ Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունի, Էր Ռիադում գտնվելիս անսպասելի հրաժարական էր ներկայացրել: Նա հայտարարել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Դիտորդներից շատերը կասկածել են, որ Էր Ռիադն է Հարիրիին ստիպել հրաժարական տալ, իսկ լիբանանցի մի շարք քաղաքական գործիչներ հայտարարել էին, որ Հարիրին Էր Ռիադում է պահվում իր կամքին հակառակ: Սակայն Հարիրին այս պնդումները հերքել էր Twitter-ի իր էջում: «Վերջ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ես կվերադառնամ առաջիկա երկու օրը: Եկեք հանդարտվենք»,- նշել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ