News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի՝ ռուսական զենիթահրթիռային Ս-400  համակարգերի ձեռքբերման հայտարարված ծրագրերի իրականացումը կզրկի նրան ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունից  եւ, հավանաբար, իր հետեւից կբերի Անկարայի նկատմամբ նաեւ այլ միջոցների ընդունում, որոնք կսահմանափակեն նրա՝ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ  կործանիչ-ռմբակոծիչների գնման եւ օգտագործման հնարավորությունները:Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ ՌՕՈՒ նախարարի օգնականի տեղակալ Հեյդի Գրանտի հայտարարությանը:

Գրանտի խոսքով՝ եթե Մոսկվայի ու Անկարայի միջեւ Ս-400-ի շուրջ փաստացի պայմանավորվածության հասնելու մասին վերջին հաղորդագրությունները հաստատվեն, դա լուրջ ազդեցություն կունենա ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հետագա ռազմական համագործակցության վրա: Գրանտը նշել է, որ մինչ այս պահը ԱՄՆ-ըայդ գործարքը լուրջ քննության չէր ենթարկել հյուսիսատլանտյան դաշինքի ազդեցիկ անդամի տեսանկյունից:

«Մենք մտադիր ենք սկսել դիտարկումը,  թե, եթե նրանք դա իրականացնեն, ինչպես կարող ենք մենք Թուրքիայի հետ ապահովել համագործակցությունն ապագայում, - հայտարարել է ԱՄՆ ՌՕՈՒ ներկայացուցիչը: - Բայց արդեն հիմա կարող եմ ասել, որ մեր ռազմավարությունը մեզ թույլ չի տալիս համագործակցել այդ համակարգի հետ»:

Գրանտն ընդգծել է, որ Թուրքիայի հիշյալ մտադրությունները էականորեն կդժվարացնեն 2018-ի համար ծրագրված F-35 ինքնաթիռների այդ երկիր տեղափոխումը:

«Դա լուրջ մտահոգություն է առաջացնում ոչ միայն ԱՄՆ-ի մոտ, քանի որ մենք պետք է ապահովենք բարձր տեխնոլոգիաների պահպանումը, այլ նաեւ մեր բոլոր գործընկերների եւ համախոհների մոտ, ովքեր արդեն ձեռք են բերել F-35»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ