News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 15-ից 16-ը Մոսկվայում կայացած Bee-Together թեթեւ արդյունաբերության գործարար հարթակում, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ համատեղ իրականացվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում, արդեն 4-րդ անգամ ներկայացվել են Հայաստանի հագուստ եւ կոշիկ արտադրող ընկերությունները: 

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի Հայաստանից միջոցառմանը մասնակցել են 24 ընկերություններ։ Bee-together-ը գործարար հարթակ է, որտեղ արտադրողներին հնարավորություն է ընձեռվում հանդիպելու Ռուսաստանի հագուստի եւ կոշիկի առաջատար ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ եւ բանակցելու արտադրական ծառայությունների մատուցման շուրջ (аутсорсинг/outsourcing): Այս տարի Bee-Together գործարար հարթակին մասնակցել են 100-ից ավելի արտադրողներ շուրջ 10 երկրից:

ՄԱԱԶԿ ծրագրի շարունակականության շնորհիվ, հայաստանյան ընկերություններին հաջողվել է համագործակցություն հաստատել Ռուսաստանի հագուստի եւ կոշիկի խոշորագույն ապրանքանիշերը ներկայացնող կազմակերպությունների հետ եւ կնքել արտահանման պայմանագրեր:

Միջոցառման շրջանակում կայացել են շուրջ 30 հանդիպումներ: Ռուսաստանյան ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել՝ տեղադրելու իրենց արտադրական պատվերները  Հայաստանի ձեռնարկություններում: Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, ակկնկալվում է նոր պայմանագրերի կնքում:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրը բազմակողմանի փորձագիտական աջակցություն է տրամադրում արտադրողներին, այդ թվում՝ մարքեթինգային, իրավաբանական, ֆինանսական կառավարման, կադրերի ապահովման, նմուշների պատրաստման, հումքի ձեռքբերման, արտադրության կազմակերպման, արտադրանքի որակի վերահսկման եւ այլ հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ