Իրաքի զորքերը կշարունակեն «Իսլամական պետության» գրոհայինների հետապնդման գործողությունը այնքան ժամանակ, մինչեւ երկիրն ամբողջությամբ ազատվի ահաբեկչությունից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, երկրում ահաբեկիչների վերջին հենակետն ազատագրելուց հետո հայտարարել է բանակի հրամանատարությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ավելի վաղ Իրաքի բանակի հրամանատարությունը հայտնել էր, որ ամբողջությամբ ԻՊ-ից ազատագրել է Անբար նահանգի Ռավա քաղաքը:
Նշվել է նաեւ, որ բանակը շարունակում է իր առաջխաղացումը եւ կմաքրի տարածաշրջանն ահաբեկիչներից հասնելով մինչեւ Սիրիայի հետ սահմանին:
Նշենք, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի գնահատականներով, ահաբեկիչները կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների արդեն 95 տոկոսը: