News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 17-ին, գործով ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ այս գործով անջատված մասով ամբաստանյալ Սմբատ Գալոյանը ԱԱԾ գործակալ է: Նրա խոսքով, հանցագործության պրովոկացիա է կատարել ԱԱԾ-ն եւ իր գործակալը հանդիսացող Սմբատ Գալոյանի միջոցով ստեղծել է ենթադրյալ խումբ եւ այդ ամեն ինչի արդյունքում Ժիրայր Սեֆիլյանն հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Տիգրան Հայրապետյանի խոսքով, մեղադրանքի հիմքում դրվել են Սմբատ Գալոյանի նկատմամբ ներքին դիտման եւ գաղտնալսման արդյունքները, սակայն, նրան ազատ են արձակել, իսկ նույն հանցանքի մեջ մեղադրվող մյուս անձինք՝ կալանավորվել:

«Կա հանցագործության պրովոկացիա, միջնորդում եմ, որ դատարանը պահանջի Սմբատ Գալոյանի մասին օպերատիվ տեղեկություններ՝ նա գործակալ է, թե ոչ, եւ ինչ դերակատարում ունի այս գործում»: Դատարանը այս միջնորդությունը համարեց ոչ ժամանակին արված եւ մերժեց:

Սմբատ Գալոյանին 2016 թվականի մայիսի 20-ից հետո առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ այս խմբի մյուս անդամներին, սակայն նա ստորագրությամբ ազատ է արձակվել, նրա մասով  գործն անջատված է, ընթանում է նախաքննություն:

Նշենք, որ այս գործով մեղադրվում են Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ