News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, միաձայն քվեարկել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օգտին: Միայն «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկել պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ կառաջարկի նվազեցնել տուգանքի չափը կամ ընդհանրապես հանել այն:

Օրենքի նախագիծը թույլ է տալիս այն անձանց, որոնք խուսափել են բանակում ծառայելուց եւ լրացել է նրանց 27 տարեկանը, տուգանք վճարել եւ ազատվել քրեական հետապնդումից: Դա թւոյլ կտա այդ մարդկանց վերադառնալ հայրենիք:

Ըստ փոփոխությունների, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:

Ինչպես խորհրդարանի ամբիոնից պարզաբանեց հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը, փոփոխված օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտմբերի 31-ը: Հիշեցնենք՝ դեռևս 2004 թվականին ընդունված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում մինչ այժմ արդեն 8 անգամ փոփոխություն է կատարվել՝ հազարավոր երիտասարդների պարբերաբար հնարավորություն տալով վերադառնալ Հայաստան: Սահմանված նախորդ ժամկետը լրացել էր 2015 թվականի մայիսին:

Ի դեպ՝ Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր նման հնարավորություն օրենքով տրամադրել վերջին անգամ, այլևս թույլ չտալով գումար վճարելով խուսափել զինծառայությունից։ ՊՆ այդ առաջարկը, սակայն, մերժվեց: Ընդ որում՝ նաև իշխող ՀՀԿ-ի կողմից: Ինչպես շեշտեց հանրապետական Կարինե Աճեմյանը՝ դռներն այդ երիտասարդների առջև փակելը տրամաբանական չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ