News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ՝ վիզաների ազատականացման շուրջ:

Խորհրդարանի լիագումար նիստում նախօրեին ընդունված բանաձեւն արձանագրում է՝ երկու տարի առաջ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո էական առաջընթաց է արձանագրվել. «Հայաստանի հետ բանակցությունները խորը եւ համապարփակ գործընկերության պայմանագրի շուրջ ավարտվել են, ինչը հաջող օրինակ է, թե ինչպես կարող են Եվրասիական միությանն անդամակցությունը եւ մասնակցությունը Եվրամիության հարեւանության ծրագրերին համատեղվել»: «Հաշվի առնելով այդ առաջընթացը՝ եվրոպացի պատգամավորները հորդորում են Հայաստանի հետ եւս առանց վիզաների ռեժիմ սահմանել, ինչն արդեն արվել է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ, սակայն վերջնական որոշումը պետք է անդամ երկրներն ու Եվրահանձնաժողովը կայացնեն», - պարզաբանում է «Ազատություն» ռադիոկայանի՝ Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակը:

«Եվրախորհրդարանը Եվրամիության թերեւս առավել առաջադիմական կառույցներից է, որը փորձում է ինչ-որ գաղափարներ առաջ տանել: Նրանք ակնհայտորեն ուզում են Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր սկսել, ինչը բավական ընդարձակ պլան է․ այնտեղ բազմաթիվ կանոններ ու բարեփոխումներ կան, որոնք իրագործելու համար, օրինակ, Վրաստանից պահանջվեց երկու տարի, Ուկրաինայից՝ երկուսուկես: Եվրամիության խորհուրդը, Եվրահանձնաժողովը, անդամ երկրները քննարկում են հարցը, սակայն չեմ կարծում, որ առաջիկա՝ բրյուսելյան գագաթնաժողովում արդեն նրանք Հայաստանին նման արտոնություն կտրամադրեն», - նշում է Բրյուսելում «Ազատության» թղթակիցը:

Է՛լ առավել հավակնոտ ու խոստումնալից են եվրոպացի պատգամավորների առաջարկները Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի վերաբերյալ: Բարձր գնահատելով այդ երկրների առաջընթացը ժողովրդավարության ու շուկայի ազատականացման ուղղությամբ, եվրոպացի օրենսդիրները կոչ են անում իրենց առաջնորդներին հստակ ազդանշան տալ՝ Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան եւս մի օր կարող են Եվրամիության լիիրավ անդամ դառնալ:

«Մենք առաջարկում ենք այդ երկրների համար նոր՝ EP+ ձեւաչափ սահմանել եւ դրա շրջանակներում ստեղծել եվրոպական ներդրումների հիմնադրամ ու հավելյալ ֆինանսական աջակցության մեխանիզմներ: Եվ երբ կգա ժամանակը, երբ այդ երկրները կանեն իրենց տնային առաջադրանքն ու պահանջվող բարեփոխումները, պետք է դիտարկվի նաեւ Եվրամիությանը նրանց հնարավոր անդամակցության հարցը», - հայտարարեց բանաձեւի համահեղինակ, լիտվացի պատգամավոր Լայմա Անդրիկիենեն:

Խոստանալով լայնարձակ քաղաքական ու ֆինանսական հնարավորություններ, Եվրախորհրդարանը միաժամանակ ընդգծում է՝ Բրյուսելը պետք է հստակ սահմաններ դնի եւ դադարեցնի համագործակցությունն ու աջակցությունը այն երկրներին, որոնք չեն հարգում եվրոպական արժեքներն ու մարդու իրավունքները:

«Քանի որ մեր միջոցները սահմանափակ են, մենք պետք է գործի դնենք ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքը, կենտրոնացնելով ուշադրությունն առավելապես այն երկրների վրա, որոնք էական առաջընթաց են արձանագրում իրենց եվրոպական բարեփոխումների ճանապարհին», - հայտարարում էին բանաձեւի հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ