News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանում ամեն րոպե նոր բան եմ սովորում, ամեն պահ զարմանում Հայաստանով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց iPod ապրանքանիշի հեղինակ, ամերիկացի գյուտարար, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Թոնի Ֆադելը:

NEWS.am-ի հարցին՝ ունի արդյոք նոր ծրագրեր կամ գաղափարներ Հայաստանի հետ կապված, հատկապես որ նախօրեին հայտարարել է՝ Հայաստանը թվային հասարակություն դառնալու ճիշտ ճանապարհին է եւ ինքն այդ հարցում հնարավոր է՝ օգնի, Թոնի Ֆադելը պատասխանեց. «Ես սովորում եմ ամեն րոպե, ամեն պահ ես զարմանում եմ Հայաստանով, ամեն վայրկյան ավելի ու ավելին եմ սովորում Հայաստանի մասին: Հայաստանն ավելի առաջ պետք է գնա, դրա համար ներդրումներ են հարկավոր ստարտափերի համար»:

iPod-ի հեղինակը հորդորեց հայերին նոր առարկաներից, սարքավորումներից չվախենալ, քանի որ դրանք ստեղծվել են, որ մարդկությունն ավելի զարգանա ու առաջ գնա:

Լրագրողների հետ խոսակցությանը միացավ «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը: Հարցին՝ հաճախ է բարկանում ամերիկացի գյուտարարը, Մորոյանը պատասխանեց. «Սթիվ Ջոբսի հետ է նա աշխատել եւ հաջողել է այդ գործում, բայց նրա աշխատողի համար ավելի դժվար է, որովհետեւ Թոնի Ֆադելն աշխատել է Սթիվ Ջոբսի հետ»:

Ֆադելն ընդունեց, որ երբեմն նաեւ գոռում է, բայց դա ոչ թե երկու աշխատողի միջեւ անձնական վեճ է, այլ այդ ամենն օգնում է նոր արտադրանք ստանալուն:

«Լավ բան ստեղծելու ճիշտ տարբերակը բանավեճն է»,- նշեց ամերիկացի գյուտարարը:

Նշենք, որ Թոնի Ֆադելը Հայաստանում է երկօրյա այցով: Նա նախօրեին ստացել է ՀՀ նախագահի մրցանակը: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

Թոնի Ֆադելը ութերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացածների շարքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ