News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է, որ «Հիզբոլլահը» խանգարում է Լիբանանի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրիին: Այս մասին ալ Ջուբեյրն ասել է Իսպանիայի իր գործընկեր Ալֆոնսո Դաստիս Կեսեդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է Sky News Arabia-ն:


«Սաուդյան Արաբիան աջակցում է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին, իսկ «Հիզբոլլահը» խոչընդոտում է: Լիբանանում իրավիճակը չի կայունանա, եթե «Հիզբոլլահը» չհանձնի զենքը», - հայտարարել է Թագավորության արտգործնախարարը:


Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին Ռիադում անսպասելիորեն  հայտարարեց իր հրաժարականի մասին: Սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում նա մեղադրեց շիիթական «Հեզբոլլահին» եւ Իրանին` Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն առաջացնելու մեջ եւ հայտարարեց առաջիկայում իր հանդեպ պատրաստվող մահափորձի մասին: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news