News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 18-ին, ժամը 03:39-ին  ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ «Կարին» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ծառին եւ կողաշրջվել, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Վայք հատվածի 143-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի 35 ML 110 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1972 թ. ծնված Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տպել
Ամենաշատ