News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նորվեգիայում 22-ամյա ուսանողուհի Կատարինա Անդրեսենը 250 հազար կրոնով (30,4 հազար դոլար)  տուգանվել է հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար, հայտնում է Associated Press.

Դրանից զատ, աղջկան 13 ամսով արգելել են ղեկի մոտ նստել:

Նշվում է, որ Անդրեսենին Նորվեգիայի ամենահարուստ կինն են համարում, Forbes-ը նրա կարողությունը 1,23 մլրդ դոլար է գնահատում:

Նորվեգիայում հարբած վարելու համար տուգանքի չափը կախված է վարորդի եկամուտներից: Տեղական լրատվամիջոցները հաշվել են, որ հաշվի առնելով աղջկա կարողությունը՝ նրան կարող էին  տուգանել նաեւ 4,9 մլն դոլարով: Սակայն այս փողը նրան ոչ մի եկամուտ չի բերում: Այդուհանդերձ, դատարանը հաշվի է առել նրա հաշվին առկա միլիոնները եւ տուգանել է 30 հազար դոլարով:

Գործակալությունը հայտնում է, որ 2007 թվականին Անդրեսենի հայրը նրան է փոխանցել իր ներդրումային ընկերության 42 տոկոս բաժնեմասը: Հետագայում սա նրան դարձրել է աշխարհում երկրորդ ամենաերիտասարդ միլիարդատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ