News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի Արփի գյուղում 700 հակ անասնակեր է այրվում, հրդեհը դեռ չի հաջողվում մեկուսացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արփիի համայնքապետ Ռազմիկ Վարդանյանը:

«Այս պահին դեռ 3 մարտական հաշվարկ փորձում է մարել հրդեհը, սակայն չի հաջողվում: Գյուղացիները բոլորը հավաքվել օգնում են, սակայն բոլոր 700 հակն էլ այրվել է, ահռելի վնաս է հասցվել գյուղացուն, լավ է գոնե անասուններին կարողացանք գոմից դուրս հանել»,-ասաց գյուղապետը` նշելով, որ խոտի հակերը պատկանում են Արփիի բնակիչ Հազարապետ Մանուկյանին:

Ռազմիկ Վարդանյանի խոսքով` գյուղապետարանը միջոցներ չունի, որպեսզի փոխհատուցում տրամադրի համագյուղացուն, սակայն փորձելու են դիմել մարզպետարան որպեսզի որեւէ փոխհատուցում ստանան:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ  նոյեմբերի 18-ին՝ ժամը 06:55-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Արփի գյուղի 26-րդ փողոցի թիվ 24 տան մոտակայքում այրվում է Հ. Մ.-ին պատկանող անասնագոմի տանիքում կուտակած անասնակեր (մոտ 700 հակ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ