Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են ավտոմեքենան, որով փախել է «Մոսկվա սիթի» համալիրի ռեստորանում հրաձգության ենթադրյալ մասնակիցը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Կուտուզովի պողոտայի 48 տան մոտ (տեղական ժամանակով) 09:40-ին ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել է «Տոյոտա» ավտոմեքենան, որի սրահում 2 տղամարդ է եղել: Նախնական տեղեկություններով՝ նրանցից մեկը մասնակցել է նախօրեին քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքին»,- հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունից:
Հրաձգության փաստով քրեական գործ է հարուցվել 2 եւ ավելի մարդկանց դեմ մահափորձի մեղադրանքով: