News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հանուն գիտության զարգացման» նախաձենությունը նոյեմբերի 19-ին կազմակերպում է հանրային քննարկում՝ հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

«Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու հանդիպում-քննարկում՝ նվիրված բուհական տարկետման իրավունքի խնդրին, ինչպես որոշվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամների եւ ԱԺ ղեկավարության միջեւ հանդիպման ժամանակ: Դրան ընդառաջ՝ հրավիրում ենք ձեզ հանրային քննարկման՝ լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները եւ հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։ Քննարկվելու են նաեւ նախաձեռնության անելիքներին, պայքարի մարտավարությանն առնչվող հարցեր մինչեւ կլոր սեղանն ու դրանից հետո»,-գրել է նա:

Նոյեմբերի 15-ին տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների ու ԱԺ ղեկավարության միջեւ փակ հանդիպում էր տեղի ունեցել, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հանդիպումից հետո հայտնել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 22-ից կլոր սեղան կազմակերպել գիտության, կրթության ոլորտների, կառավարության եւ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ, քննարկել հարցը եւ լուծումներ առաջարկել: Մինչ այդ ուսանողները համաձայնել են դադարեցնել հացադուլն ու դասադուլը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը: Ուսանողները որպես բողոքի նշան փակել էին Բաղրամյան պողոտան, ոստիկանները փորձել էին ուժով ազատել պողոտան, հրմշտոց էչ սկսվել ուսանողների եւ ոստիկանների միջեւ:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ