News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մայրենի լեզվի անտեսումը մի քանի տարի անց կբերի պետական համակարգի վերջնական սասանման, ընդ որում՝ չկա մի օղակ, որը լրջորեն կզբաղվի մայրենիի հարցերով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման հայտարարեց լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը:

Նրա փոխանցմամբ, լեզվի պետական տեսչության լիազորությունների սահմանափակումներից հետո, լեզվի պետական տեսչության անունը կա, բայց գործը չկա: «Այսօր պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում սարսափելի իրավիճակ է: Որ մի գյուղում մեկի ազգը կամ բարեկամները շատ են, նա որոշում է գյուղապետ դառնալ: Վերջերս, Օձուն համայնքի գյուղապետի թեկնածունուն խայտառակ դիմում էր գրել՝ կոպտագույն սխալներ թույլ տալով, մասնավորապես, «Սարքիս», «տարացք» եւ այլն: Գուցե մարդիկ կառավարման լավ ունակություններ ունեն, բայց մայրենիի նկատմամբ այսպիսի արհամարհանքը անթույլատրելի է»,-նշում է նա:

Տպել
Ամենաշատ