News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում վերջերս իրականացված հետազոտության համաձայն՝ նախկինում, որպես կանոն, «սմարթֆոնակախվածության» եւ դրա հետեւանքների մասին չկռահող  օգտատերերը սկսում են հասկանալ իրավիճակի ամբողջ լրջությունը, փոխանցում է Vesti-ն: 

Global Mobile Consumer Survey-ի կատարած հետազոտությամբ պարզվել է, որ 18-ից մինչեւ 75 տարեկան ամերիկացիների 47 տոկոսը գիտակցաբար ջանք է գործադրում բջջայինների օգտագործման տեւողությունը կամ հաճախականությունը նվազեցնելու կամ սահմանափակելու համար: Այդուհանդերձ, հարցվածների ոչ պակաս 14 տոկոսը շաբաթական հեռախոսներով մեկ զանգ են պակաս կատարում:

Արդեն 3 տարի անընդմեջ միջինիվիճակագրական ամերիկացին սմարթֆոնին օրական դիմում է 47 անգամ: Այն, որ սմարթֆոնների օգտագործման ակտիվությունը մոտ է հնարավոր սահմանին, վկայում է բեռնված եւ օգտագործվող հավելվածների միջին քանակը: Վերջին տարում այն աննշան է աճել՝ 22-ից մինչեւ 23 հավելված: Գրեթե չի աճում նաեւ այն մարդկանց թիվը, որոնք սմարթֆոնին են դիմում արթնանալուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում, այս ցուցանիշը մեկ տարում փոխվել է 88-ից մինչեւ 89: Քնելուց մեկ ժամ առաջ սմարթֆոն օգտագործողների թիվը 2016 թվականից փոխվել է 81 տոկոսով:

Սակայն սմարթֆոն արտադրողները մտահոգվելու պատճառ առանձնապես չունեն. չնայած ավելի մեծ թվով մարդիկ են նկատում գրպանային գաջեթների ակտիվ օգտագործման «հակառակ կողմը», ամերիկացիները չեն պատրաստվում հրաժարվել յուրաքանչյուր 2 տարին մեկ նոր հեռախոս ձեռք բերելու  արդեն կայունացած սովորությունից. այդպիսի ժամանակացույցի է հետեւում հարցվածների 2/3-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ