News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԿՀՎ տնօրեն Մարկ Փոմփեոն որոշել է լրագրողներին չհրավիրել ամենամյա երեկույթին՝ խախտելով բազմաթիվ տարիների ավանդույթը, հաղորդում է Politico պարբերականը:

ԿՀՎ աշխատակիցների երեկույթն ամեն տարի անցկացվում է դեկտեմբերին վարչության կենտրոնակայանում՝ Լենգլիում: Միջոցառմանը հրավիրվում են  հետախուզության աշխատակիցներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ եւ նաեւ լրագրողներ, ընդ որում՝ հյուրերի ցանկը հստակեցվում է ամեն տարի:

Լրատվամիջոցներին հրավիրելու ավանդույթը խախտվել է 2011-ին, երբ Դեւիդ Պետրեուսը, ով այդ ժամանակ ԿՀՎ տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, միջոցառման մասշտաբները փոքրացրել է «բյուջեի խնդիրների» պատճառով: Ինչպես հաղորդում է պարբերականը, վարչությունը կարող էր մերժել այն լրագրողին , որը հետախուզությանը «դուր չեկող» նյութ է հրապարակել:

Այս տարի լրագրողներին չհրավիրելու որոշումը կարող է կապված լինել ԿՀՎ-ի լրատվամիջոցների հետ փոփոխված հարաբերություններով, նշում է պարբերականը: Բացի այդ, հետախուզական գերատեսչության ղեկավարը նախկինում անձամբ ոչ մեկ անգամ քննադատել է լրատվամիջոցներին:

«Ճիշտն ասած՝ ես ավելի կզարմանայի, եթե Փոմփեոն վերջ չդներ այդ ավանդույթին», – իրավիճակը պարբերականին մեկնաբանել է կառավարության աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ