News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի Julien’s Auctions աճուրդի տունը վաճառել է տորթի մի կտորը, որոնցից  2005-ին ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ եւ Մելանյա Թրամփների հարսանիքին որպես հուշանվեր տվել էին հյուրերին:

Ստվարաթղթե փաթեթավորմամբ շոկոլադե տորթի կտորը, որը զարդարված է ամուսինների անվանատառերով՝ MDT, վաճառվել է 2240 դոլարով:

Լոտը նախապես գնահատվել էր 1-2 հազար դոլար, փոխանցում է Fox News-ը: Սա աճուրդում վաճառվող առաջին իրը չէ, որը կապված է Դոնալդ Թրամփի հետ: Հուլիսին պատվերով պատրաստված գոլֆի մականի հավաքածուն, որը նախկինում նրան էր պատկանել, Բոսթոնի աճուրդի տանը վաճառվել է 30 հազար դոլարից մի փոքր պակաս արժեքով: Հոկտեմբերին նյույորքայն Empire State Building երկնաքերի նկարը, որը նկարել էր ԱՄՆ ներկայիս նախագահը, վաճառվել է 16 հազար դոլարով, իսկ հուլիսին 29 հազար դոլարով վաճառվել է Նյու Յորքի հորիզոնագծով նրա նկարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ