News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ ներկայացվել է «Իսկանդեր-Մ» նոր բալիստիկ հրթիռի համալիրը: Տեսանյութը համացանցում է տեղադրել «Звезда» հեռուստաալիքը: 

Արձակումն իրականացվել է Լյաուր զորավարժարանում՝ արձակվելով ավելի քան 130 կմ հեռավորության վրա գնվող օբյեկտի վրա, պարզաբանել է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինը: Թիրախը, որի դերում հանդես էր գալիս գրոհայինների պայմանական ճամբարը, ոչնչացվել է:

Ռոշչուպկինի խոսքով՝ արձակումը հաստատել է ճշգրտության եւ հայտնաբերման միջոցների կողմից քիչ նկատելիության բնութագրերի բարելավումը: Նշվում է, որ հրթիռը թիրախը խոցել է՝ հեռավորության վրա շեղվելով 10 մետր:

ՀԱՊԿ զորավարժությունները Տաջիկստանում անցկացվում են մինչեւ նոյեմբերի 20-ը: Զորավարժություններին մասնակցում են կազմակերպության բոլոր անդամների ստորաբաժանումներն ու զորամասերը՝ ավելի քան 5 հազար զինծառայող, 60 օդանավ եւ ուղղաթիռ, ավելի քան 1,5 հազար միավոր սպառազինություն եւ հատուկ տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ