News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտությունը, ինչպես մարդկային ցանկացած գործունեություն, պետք է հետեւի եւ պահպանի էթիկական սկզբունքները: Այս մասին շաբաթ հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ մենկնաբանելով բժշկության ոլորտում սենսացիոն գիտական փորձերի մասին վերջին տեղեկությունները, հայտնում է ANSA գործակալությունը:

«Անփոփոխ է մնում այն սկզբունքը, որ տեխնիկապես հնարավոր ամեն ինչ չէ, որ էթիկայի տեսակետից ընդունելի է: Գիտությունը եւ մարդկային ցանկացած գործունեություն պետք է սահմաններ ունենան եւ հարգեն էթիկական սկզբունքները՝ հանուն մարդկության բարօրության: Անհրաժեշտ է այս հարցերում պատասխանատվություն դրսեւորել»,- ասել է Հռոմի պապը:

Ֆրանցիսկոսը նշել է, որ եկեղեցու եւ գիտական աշխարհի միջեւ երկխոսության անհրաժեշտություն կա:

Վերջին մի քանի օրերին նա երկրորդ անգամ է անդրադառնում գիտության եւ բժշկության էթիկական սահմանների թեմային: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը կոչ էր արել չչարաշահել բժշկական տեխնոլոգիաները եւ դրանք համաչափ դարձնել մարդկային օրգանիզմի հնարավորություններին: Այս հայտարարությունները հնչել են բժշկական ձեռքբերումների մի քանի սենսացիոն հայտարարությունների ֆոնին: Այս շաբաթ ամերիկացի բժիշկները հայտարարել էին հիվանդի ԴՆԹ-ն փոխելու փորձի մասին հազվագյուտ հիվանդությունը բուժելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ