News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շարունակում է իրականացնել նույն քաղաքականությունը,ինչ Սումգայիթում 30 տարի առաջ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 18-ին հայտնել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում իրականացվում է ակտիվ քաղաքականություն, որն ուղղված է հայերի նկատմամբ ատելության բորբոքմանը։ «Բոլոր հայերը վտանգի մեջ են, քանի որ Ադրբեջանի կողմից բռնությունը շարունակում է դրսեւորվել ավելի կոշտ ձեւով։ 2016-ի իրադարձությունները ցնցեցին իրենց բարբարոսական մեթոդներով։ Բոլորը պետք է իմանան, որ ապրիլին ադրբեջանցիների գործածած մեթոդները կիրառվել էին նաեւ Սումգայիթում»,- պարզաբանեց Ալավերդյանը՝ հավալելով, որ եթե ո չ ոք պատասխանատվոթյուն չի կրում դաժան քաղաքականության համար, նա շարունակում է իրականացնել այն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ