News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրին հայտնել է, որ առաջիկա օրերին ինքը Բեյրութ կժամանի ու  նախագահ Միշել Աունի հետ բանակցություններից հետո կհայտնի Լիբանանում ստեղծված ճգնաժամի մասին իր դիրքորոշումը։ Այս մասին նա հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո, փոխանցում է Reuters-ը։

«Ինչ վերաբերում է Լիբանանում ստեղծված իրավիճակին, ես Բեյրութ կժամանեմ մոտակա օրերին, կմասնակցեմ անկախության տոնակատարություններին ու կշարադրեմ այդ հարցերի մասին իմ դիրքորոշումը նախագահ Աունի հետ հանդիպումից հետո»,- նշել է Հարիրին։

Հարիրին հիմա Փարիզում է գտնվում, որտեղ նա ժամանել է Էր Ռիադից՝ Ֆրանսիայի նախագահի հրավերքով։

Մոտ 10 օր առաջ Հարիրին, որը նաեւ Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, անսպասելիորեն հրաժարական է տվել, գտնվելով Էր Ռիադում։ Նա հայտնել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Շատ դիտորդներ կասկածներ էր հայտնել, որ Էր Ռիադն է ստիպել Հարիրիին հրաժարական տալ, իսկ մի շարք լիբանանցի քաղաքական գործիչներ հայտնել էին, որ Հարիրիին հարկադրաբար են պահում Էր Ռիադում։ Սակայն Հարիրին հերքել է այդ պնդումները։

Սաուդյան Արաբիան Լիբանանը վերածում է Իրանի հետ մարտադաշտի. Սաադ Հարիրին խաղաքա՞ր է, թե՞ գլխավոր խաղացող (ֆոտո) 

Լիբանանի նախագահը Սաուդյան Արաբիային մեղադրել է Սաադ ալ Հարիրիին եւ նրա ընտանիքին պատանդ պահելու մեջ 

Սաադ Հարիրին առաջիկա օրերին Ֆրանսիա կժամանի 

Մակրոնը չնախատեսված այցով Սաուդյան Արաբիա է մեկնում 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ