News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը  համագործակցության հուշագիր է  կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վաանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից:

«Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով. Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»,-գրել է նա:

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՎԿ-ն ստանալու է փոխքաղաքապետի պաշտոնը:

Նշենք, որ ՀՎԿ-ն ավելի վաղ հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին:

Տպել
Ամենաշատ